Բագրատ սրբազանի եւ մյուսների գործը մակագրվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Առաջին նիստը կկայանա օգոստոսի 19-ին։
Դատավոր Ֆարխոյանը հին կադր է դատական համակարգում, նրա անունը եւս կապվում է քաղաքական պատվերներ կատարելու հետ։ Ֆարխոյանի թեթեւ ձեռքի տակով են անցել ընդդիմադիրները, այդ թվում՝ Գորիսի քաղաքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը, ՀՀ ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, Նարեկ Սամսոնյանը, քաղաքագետներ Արմեն Մինասյանը եւ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Նարեկ Մալյանը եւ այլ գործիչներ։
Օրեր առաջ ԲԴԽ ղեկավար Արթուր Աթաբեկյանը որոշում է ստորագրել, ըստ որի` Ֆարխոյանի անունը հանել է գործերի բաշխման համակարգից. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2025 թվականի օգոստոսի 14-ից 2026 թվականի փետրվարի 16-ը ներառյալ»։
Այսինքն` շուրջ 7 ամիս Ֆարխոյանին որեւէ գործ չի մակագրվի, սա հաճախ արվում է այն դեպքում, երբ դատավորի վարույթում շատ գործեր են լինում։
Բաց մի թողեք
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է