Մեր տեղեկություններով` բանակում եւ ողջ զինվորական համակարգում համատարած կրճատումներ են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր աղբյուրի խոսքով` պաշտպանության նախարարությունում, ինչպես նաեւ նախարարությանը ենթակա զորամասերում վերջին ամիսներին մի քանի տասնյակ զինվորական է կրճատվել` առանց որեւէ էական բացատրության:
Մեր աղբյուրը նշում է, որ թիրախում հատկապես այն զինվորականներն են, որոնք ատեստավորում չեն անցել, սակայն շարունակում են իրենց աշխատանքը չնչին աշխատավարձերով:
Չնայած այս ամենին, մեր աղբյուրը նշում է նաեւ, որ բանակում աննախադեպ մեծացել է քաղաքացիական անձանց թիվը` ի հակակշիռ զինվորականների:
Մեր աղբյուրի խոսքով` զինվորական խավն այս ամենը կապում է առաջին հերթին ֆինանսներ տնտեսելու պետական քաղաքականության հետ, նոր միայն` հայ-ադրբեջանական խաղաղության:

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար