Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Կապույտ մզկիթ:

Նա այնտեղ մասնակցել է նամազի:

Նշենք՝ Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով։
Հայտնի է, որ Իրանի նախագահը Հայաստանից հետո կայցելի Բելառուս։
Հայաստան և Բելառուս կատարելիք այցերին ընդառաջ Իրանի նախագահը Թեհրանում հանդիպում է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իրանի և Հայաստանի, ինչպես նաև Իրանի և Բելառուսի միջև առաջիկա համագործակցության համաձայնագրերն ու հուշագրերը՝ շեշտադրելով դրանց ժամանակին իրականացումը։


Բաց մի թողեք
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան