18/10/2025

Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին. Լուսանկար

Օգոստոսի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 7 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի գոտու աջ մասում՝ «Լադա» մակնիշի ավտոմեքենայում, դի կա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները: Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:

«Լադա» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու մարմին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Հայկ Մ.-ն է:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: