Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին առաջարկել է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ առանց ՆԱՏՕ-ի անդամակցության։
Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg պարբերականը։
Համաձայն հաղորդման, Մելոնին հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի Ուկրաինայի դաշնակիցները պարտավորված լինեն քսանչորս ժամում համաձայնեցնել ռազմական այն օգնությունը, որը կհատկացնեն Կիեւին այն դեպքում, եթե Ռուսաստանի հետ հակամարտությունը վերսկսվի։ Պարբերականը այն անվանում է «ՆԱՏՕ-Լայթ» ծրագիր։
Մելոնիի ծրագիրը չի ենթադրում Ուկրաինայի անդամակցություն ՆԱՏՕ-ին, սակայն նախատեսում է հավաքական օգնության մեխանիզմ, որը համահունչ է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով նախատեսվածին։ Ուկրաինային այդ դեպքում տրամադրելիք ռազմական օգնության մեջ ներառված կլինի օպերատիվ եւ անընդհատական օգնությունը, տնտեսական աջակցությունը, ուկրաինական բանակի ամրապնդումը, սանկցիաների սահմանումն ընդդեմ Ռուսաստանի։

Բաց մի թողեք
Զելենսկին զգուշացնում է, որ Ռուսաստանը կարող է այսօր երեկոյան ևս մեկ լայնածավալ հարձակում սկսել Ուկրաինայի դեմ
ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են հասցնում, քանի որ հրադադարի շուրջ բանակցությունները ձախողվել են Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
Հակաամերիկյան կոալիցիա են ձեւավորում