Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին առաջարկել է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ առանց ՆԱՏՕ-ի անդամակցության։
Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg պարբերականը։
Համաձայն հաղորդման, Մելոնին հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի Ուկրաինայի դաշնակիցները պարտավորված լինեն քսանչորս ժամում համաձայնեցնել ռազմական այն օգնությունը, որը կհատկացնեն Կիեւին այն դեպքում, եթե Ռուսաստանի հետ հակամարտությունը վերսկսվի։ Պարբերականը այն անվանում է «ՆԱՏՕ-Լայթ» ծրագիր։
Մելոնիի ծրագիրը չի ենթադրում Ուկրաինայի անդամակցություն ՆԱՏՕ-ին, սակայն նախատեսում է հավաքական օգնության մեխանիզմ, որը համահունչ է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով նախատեսվածին։ Ուկրաինային այդ դեպքում տրամադրելիք ռազմական օգնության մեջ ներառված կլինի օպերատիվ եւ անընդհատական օգնությունը, տնտեսական աջակցությունը, ուկրաինական բանակի ամրապնդումը, սանկցիաների սահմանումն ընդդեմ Ռուսաստանի։

Բաց մի թողեք
Լուվրի կողոպուտի քննությունից` նոր մանրամասներ. Լուսանկար
Իրանում համոզված են՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումն անխուսափելի է
Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին