Ինչքան մոտենում է քվեարկության օրը, այնքան անկառավարելի է դառնում իշխանությունը, այնքան ապօրինի են դառնում իրավապահ մարմինների մեթոդները, այնքան մեծանում են ճնշումները ոչ իշխանական հանրության վրա:
Հրապարակ թերթը գրել է․ Նպատակը պարզ է` վախեցնել նրանց, ում կարելի է, բռնել նրանց` ովքեր չեն վախենում, սեփական թիմի գործողություններին վստահություն հաղորդել, թե` հաղթում ենք, հանրությանը ներշնչել, որ պարտված է:
Որքան էլ զարմանանք այս իշխանությունների անպատկառության, իրավապահների` անօրինականության, քաղաքացիների` անպաշտպանության, հասարակության հանդուրժողականության վրա, պետք է արձանագրենք, որ 2026 թվականի նախընտրական Հայաստանում աննախադեպ իրավիճակ է հաստատվել:
Նախկինները կերազեին այսպիսի անպատժելիության մթնոլորտ եւ ընտրակեղծարարության նման անվերահսկելի միջավայր: Բայց պետք է արձանագրենք նաեւ երկու իրողություն. մեկն այն է, որ այս բռնել-նստեցնել-դատել-մեկուսացնել սցենարը վկայում է սոսկ այն մասին, որ ՔՊ-ի գործերը վատ են` շատ վատ:
Մյուսն այն է, որ այս գործողություններն ավելի են վատացնելու ՔՊ-ի վիճակը, որովհետեւ ոչ մի` անգամ հանդուրժող ու ամեն ինչի հետ համակերպվող հայ հասարակությունը չի սիրում, երբ իրեն տեռորի են ենթարկում, ճնշում, ստիպում: Երբ այդ ճնշումներն անցնում են թույլատրելի սահմանները: Այս հետապնդումները, ամենօրյա խուզարկություններն ու կալանքներն ավելի են նվազեցնելու ՔՊ-ի` առանց այն էլ ոչ շատ ճոխ քվեների քանակը:
Դժվար է ասել, թե ով է նման մարտավարության հեղինակը, եւ այդ որ «փայլուն» ուղեղում է ծագել վախեցնելով վերարտադրվելու գաղափարը, բայց վստահ եմ, որ դա միանգամայն հակառակ էֆեկտն է ունենալու, եւ այս գաղափարի հեղինակներն ակամայից կամ գիտակցված «արջի ծառայություն» են մատուցել Փաշինյանին:

Բաց մի թողեք
Չարենցավանում ՔՊ-ականներն իրար փոր են թափում․ Լուսանկարներ
Նիկոլական քարոզիչն այնքան է ճնշել համագյուղացիներին` նրան մեքենայի տակ են գցել
Գոռալ – ճվալ – հայհոյելը կդառնա հանրային շփման ընդունված ձև