Շիրակի մարզի պարեկներին մոտեցած տղամարդը հայտնել է, որ Մայիսյան գյուղում գտնվող իր հանգուցյալ պապի տնից գողություն է կատարվել։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ նույն օրն անհայտ անձինք վնասել են չբնակեցված տան պատուհանի ճաղավանդակը, մուտքի, ավտոտնակի և նկուղի դռների փականները, սակայն, ոչինչ չգողանալով, հեռացել են։
«Ախուրյանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների, նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Ախուրյանի քննչական բաժնի աշխատակիցների հետ համագործակցության շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Մայիսյան գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ:
Գողության նպատակով իր հետ բերած մետաղյա լինգով նա փորձել էր կոտրել տան պատուհանի ճաղավանդակը, դռների փականները, սակայն կոտրվել է նաև լինգը:
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ