Իրանական հետախուզությունն ահաբեկչական խումբ է ոչնչացրել երկրի հարավ-արեւելյան հատվածում գտնվող Սիսթան եւ Բելուջիսթան նահանգներում։
Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, ուժայինների եւ զինյալների միջեւ տեղի ունեցած դիմակայության հետեւանքով, որը տեւել է վեց ժամ, մի քանի ահաբեկիչներ սպանվել են։
Երկու ահաբեկիչներ գերեվարվել են։ Ուժայիններից երեք անձ ստացել է վիրավորում։ Ահաբեկիչները չեն հանդիսանում Իսլամական Հանրապետության քաղաքացիներ։ Ահաբեկչական խումբը նախատեսել էր արեւելյան Իրանում գրոհել «չափազանց կարեւոր օբյեկտի վրա»։

Բաց մի թողեք
Փաշինյանի աներձագ, Աննա Հակոբյանի եղբայրը նոր պաշտոն ունի
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից, Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ
Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի