Եվրոպայի նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի Միացյալ Նահանգները մնա այնտեղ: Այս գնահատականը հնչեցրել է ՌԻԱ Նովոստի պետական գործակալության սյունակագիրը: Առիթը Հունգարիայի և Ուկրաինայի միջև լարվածությունն է:
Ըստ Բուդապեշտի, Ուկրաինան «հրթիռակոծել է «Դրուժբա» խողովակաշարը», որով Ռուսաստանը Հունգարիային և Սլովակիային նավթ է մատակարարում:
«Մեր տնտեսության համար կարեւորագույն նշանակության ենթակառուցվածքի վրա հարձակումը հավասարազոր է Հունգարիայի ինքնիշխանության դեմ ոտնձգության»,-հայտարարել է արտաքին գործերի նախարար Սիարտոն, ինչին նրա ուկրաինացի պաշտոնակիցը պատասխանել է բավական աներկմիտ.«Դիվերսիֆիկացվեք, անակախացեք Ռուսաստանից՝ ինչպես ամբողջ Եվրոպան»:
Խնդրին անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին և՝ դարձյալ ընդգծված հավակնոտությամբ. «Մենք միշտ թանկ ենք գնահատել Հունգրաիայի հետ բարեկամությունը, այժմ այդ «Դրուժբայի» ճակատագիրը կախված է նրանից»:
Զելենսկին վարչապետ Օրբանին հորդորել է հրաժարվել Եվիամիությանն Ուկրաինայի անդամակցությունն արգելափակելու դիրքորոշումից:
Ըստ տեղեկությունների, Վիկտոր Օրբանը «Դրուժբա» նավթատարի հարցով դիմել է Միացյալ Նահանգների նախագահին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, Դոնալդ Թրամփը պատասխանել է «ինքնագիր երկտողով», որտեղ ասված է, թե ինքը «խիստ զայրացած է»:
«Եթե Թրամփը չկարգավորի Հունգարիայի և Սլովակիայի նավթամատակարարման հարցը, ապա դա ծանր հարված կլինի նրա հեղինակությանը»,- եզրակացնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ, ինչպես միջազգային մամուլն է փոխանցել, Հունգարիայի վարչապետ Օրբանը սպառնացել է «քսանչորս ժամում խորտակել» Ուկրաինան: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր փորձագիտական տեսակետ կա, որ Օրբանը «շահագրգռված է Ուկրաինայի պարտությամբ և մասնատմամբ և հույս ունի, որ արդյունքում այդ երկրի հունգուրաբնակ շրջանների նկատմամբ վերահսկողություն կհաստատի»:
Ակնարկելով, որ «Դրուժբա» նավթատարի «հրթիռակոծումը Հունգարիայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է», պաշտոնական Բուդապեշտը փաստացի նախազգուշացնում է, որ «իրավասու է դիմել պատասխան գործողությունների»:
Մոտ երկու շաբաթ առաջ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Եվրամիությունը «Հունգարիայում իշխանափոխություն է ծրագրում»:
Առաջիկա գարնանը Հունգարիայում նշանակված են խորհրդարանական ընտրություններ: Մինչ այդ գործող վարչապետ Օրբանը «կարող է Ուկրաինայի դեմ արևմուտքում երկրորդ ճակատ բացել»՝ հունգար բնակչությանը մղելով անջատողական շարժման:
Բաց մի թողեք
Վահագն Ալեքսանյանը անօրինական միջոց է նվիրել սեփական կուսակցությանը․ AntiCor
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»