Ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից լրացուցիչ խթան է հաղորդել խաղաղության գործընթացին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:
Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը 2023 թ. սեպտեմբերյան գործողության ավարտից հետո /իրականում՝ արցախահայության դեմ կատարված անմարդկային, ցեղասպան և էթնիկ զտման գործողությունների արդյունքում – խմբ./ երկու օրվա ընթացքում կազմակերպել է ՄԱԿ-ի գործակալությունների, ՄԱԿ-ի երկու առաքելությունների և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների այցելություններ տարածաշրջան։
«Այս գործընթացը նաև դրական ազդեցություն ունեցավ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա։ 2023 թվականի հակաահաբեկչական միջոցառումներից հետո, ղարաբաղի հարցը, որը Հայաստանը վաղուց փորձում էր առաջ մղել բանակցային գործընթացում, ամբողջությամբ հանվեց բանակցությունների սեղանից։
Իսկ ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից նոր իրողությունների ֆոնին՝ նրանց մանդատի ժամկետի ավարտից մեկուկես տարի առաջ, լրացուցիչ խթան հաղորդեց խաղաղության գործընթացին», – ցինիկաբար հայտարարել է Բայրամովը։
Բաց մի թողեք
Այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն այն դեպքում, լցվեք համբերությամբ և սպասեք եթերին. Սերժ Սարգսյան
Մենյույում կա երկու ընտրություն կամ բանտ, որպես «ռևանշիստ» կամ գժանոց, որպես «հիվանդ»
«Լավ ապրելու խոստումի» խաբկանքը. Քարտեզ