«Ասում են, թե ոչ մանդատավոր ՀՅԴ-ականների վերնախավում կուլիսային ակտիվ քննարկումներ են ծավալվել այն մասին, որ գուցե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելը կուսակցության համար ավելի շահավետ լինի։
«Իրավունք» թերթը գրում է. Մեր աղբյուրները պնդում են, որ կուսակցությունում միանշանակ դրական չեն գնահատել այն հայտարարությունը, որը վերջերս արել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ նշելով, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ իրենց դաշինքը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։
Անգամ ասում են, թե դաշնակցական որոշ շրջանակներում վստահ են, որ առանձին գնալով ընտրությունների` կարող են ոչ միայն սեփական դեմքը պահել, այլեւ ավելի շատ ձայն հավաքել՝ չասոցացվելով Քոչարյան ընտանիքի անվան շուրջ ձեւավորված դաշինքի հետ»։
Բաց մի թողեք
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար
Մեզ տեղն է․ Կարեւորը` Ալիեւ էֆենդին գոհ լինի մեզնից
Կգնան ԱԺ արտահերթ ընտրությւոնների, քանի դեռ վաշինգտոնյան կեղծիքի էյֆորիայի փուչիկը չի պայթել