Օգոստոսի 25-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացուց, որը հայտնել է՝ թալանել են Անդրանիկի փողոցի 129/2 հասցեում գործող «Կասադել» խանութը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության խումբը:
Տեղում խանութի պատասխանատուն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05:10-ի սահմաններում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է խանութի պահեստային դուռը և աշխատասենյակից գողացել չհրկիզվող պահարանը:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Խանութում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ չհրկիզվող պահարանում եղել են 50 հազար ԱՄՆ դոլար, 2 միլիոն 500 հազար դրամ և փաստաթղթեր:
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար