Սեպտեմբերի 3-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում սեպտեմբերի 3-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ին և 7-ին երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին և 6-ին կեսօրից հետո, 4-5- ին և 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Բաց մի թողեք
Ֆրանսիան դառնում է Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքրերի համար
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր․ Լուսանկար
«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. Լուսանկարներ