2025 թվականի հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարի կողմից կատարվեց հետևյալ ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ…»:
Այս արտահայտությունն ակնհայտ էր, որ ուղղված էր կոնկրետ անձի և այդ արտահայտությունից ժամեր անց գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ակնհայտ ապօրինի կերպով կալանավորվեց և մինչ օրս կալանավորված է:
Մասնագիտական հանրույթից յուրաքանչյուրին կարելի է հարցնել՝ «Մենք մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ հանդիսանալ, կամ առավելևս անձի կալանքի պայմանը բավարարել, թե ոչ: Այս հարցերն ունեն միանշանակ պատասխաններ.
1) օրինական չէ քրեական վարույթը,
2) քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ հոդվածի հետ չկա՝ որևէ առնչություն,
3) ակնհայտ անօրինական է կալանքը: Այս միանշանակ պատասխանների իրացման խոչընդոտը՝ հունիսի 17-ի հայտնի հայտարարությունն է:
Հենց դրանում է Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելիությունը, հենց դրանում է վրեժխնդրությունը և կալանքը որպես պատիժ իրացումը իրավապահների կողմից, չնայած ակնհայտ և տարբեր տեղական, միջազգային պարտավորություններին որոնք դա՝ ուղիղ արգելում են:
Շուրջ 80 օր շարունակվող կալանքի ակնհայտ ապօրինի և սնանկ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը պարզ չէ ինչու, բայց իրականացվում է գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակման օրն է՝ սեպտեմբերի 8-ը:
Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաց մի թողեք
Տրանսպորտային պատահարի վայրն ազատելու համար կտրվի 20 րոպե, հակառակ դեպքում՝ տուգանք կկիրառվի․ նոր փոփոխություն
Պահանջում են ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել
Ինչ պայմաններում են պահում Սամվել Կարապետյանին