Նախօրեին Փարաքարում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի «հերոսներից» մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտնեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Փարաքարում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի եղբոր մոտ պարեկները թմրանյութ ու զենք էին հայտնաբերել։
Նա գիշերը եղել էր 01 WM 808 պետհամարանիշի, Maserati Levante մակնիշի մեքենայով, որը, ի դեպ, լրիվ այլ անձի անվամբ է հաշվառված, և երբ պարեկները կանգնեցրել էին տվյալ մեքենան, Նարեկ Մկրտչյանի եղբայրը ծնկին դրած պայուսակը անմիջապես տվել էր կողքի նստած տղամարդուն։
Պարեկներն իջեցրել էին մեքենայից Մկրտչյանի եղբորն ու սկսել խուզարկել, այդ պահին ուղևորը պայուսակը վերցրել էր ու փախել՝ ընթացքում ձեռքից գցելով այն։
Պարեկները վերցրել էին պայուսակն ու ներսում զենք հայտնաբերել։ Նարեկ Մկրտչյանի եղբոր գրպաններից էլ, ըստ նախնական տեղեկությունների, թմրանյութ էին հայտնաբերել։
Ոստիկանները Մկրտիչ Մկրտչյանին անմիջապես ձերբակալել են, իսկ կողքի ուղևորին դեռ փնտրում են։
Բաց մի թողեք
Մեկ անձ ձերբակալվել է Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար
Արտառոց դեպք՝ Երևանում․ ֆիզկուլտուրայի հանդերձարանում ծեծի են ենթարկել 8-ամյա տղային, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ջավախքում ձերբակալվել են քաղաքացիներ «հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու» մեղադրանքով