ՇՄՆ մամուլի քարտուղար Անի Հակոբյանը սոցցանցի իր էջում արված հայտարարությամբ զբոսաշրջային ոլորտի գործընկերներին և այցելուներին զգուշացրել է խարդախությունների մասին:
«ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող զբոսաշրջային այցելավայրերի համար սահմանված մուտքավճարները կատարվում են բացառապես ՊՈԱԿ-ի պետական հաշվեհամարին փոխանցմամբ կամ անկանխիկ՝ մոտենալով կազմակերպության գրասենյակ։
Հորդորում ենք զերծ մնալ որևէ անձի կողմից մուտքավճարի պահանջի դեպքում կանխիկ գումար տրամադրելուց։
Մուտքավճարները սահմանված կարգով կատարելու դեպքում ՊՈԱԿ-ի կողմից տրվում է անցագիր։ Անցագրերի տրամադրումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 ժամանակահատվածում։ Շաբաթ և կիրակի օրերին այցելությունների դեպքում անհրաժեշտ է նախօրոք ձեռք բերել անցագիրը»,- գրել է Հակոբյանը։

Բաց մի թողեք
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ
«Ռոսկոմնադզորը» ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ի, Instagram-ի, «Настоящее время»-ի, DW-ի և BBC-ի կայքերը
Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել