ՔՊ-ում գրեթե համոզված են, որ ՔՊ նոր վարչության «կինդեր սյուրպրիզը» լինելու է պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը` խորհրդարանի լռակյացներից մեկը, որը գիտական հոդվածների հեղինակ է եւ, ինչպես ՔՊ-ում են բնութագրում՝ փայլուն տիրապետում է անգլերենին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բայց նրա ամենամեծ արժանիքն Աննա Հակոբյանի հետ մտերմությունն է։ ՔՊ կանանց շրջանում միշտ քննարկում են, թե ինչպես է հաջողվում նրան այդքան հաճախ հայտնվել վարչապետի կնոջ նախաձեռնած միջոցառումներին։ ՔՊ նոր վարչությունը, հիշեցնենք, կընտրվի սեպտեմբերի 20-ին՝ կուսակցության համագումարի ընթացքում:
Կանանց քվոտան ավելացրել են, վարչության կազմում 20 անդամից 5-ը պետք է կին լինի։ ՔՊ-ական կին գործիչներից վարչության անդամի համար առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Մանավազյանը, Սոնա Ղազարյանը, Ալխաս Ղազարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ցանկում այլ անուններ էլ կան, որոնք հանրությանն այնքան էլ հայտնի չեն:







Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով