Իշխանական թիմը վստահ է, որ հաջորդ ընտրություններով վերարտադրվելու է, ուստի սկսել են պաշտոնների բաժանման քննարկումները։
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ում մի ստվար խումբ խմբակցության քարտուղար, ճամբարափոխ եւ իր քավորից հրաժարված Հայկ Կոնջորյանին է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնին: Թիմում դա բացատրում են նրանով, որ նա անմրցելի քաղաքական հռետոր է, մարդկային փոխհարաբերություններում զուսպ է, կոմպրոմիսի գնացող:
Իսկ ոմանց կարծիքով, Կոնջորյանն արժանի չէ նման բարձր պաշտոնի, ճամբարափոխի իմիջ ունի եւ խոցելի է այդ առումով։ Ոմանք առավել հավանական են համարում ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցի թեկնածությունը:
Թիմում խոսում են, որ Մակունցին Փաշինյանը որոշել է ներգրավել նախընտրական գործընթացի կազմակերպչական հարցերում, եւ, դատելով կանանց հանդեպ նրա ակնածանքից, չի բացառվում, որ այս առանցքային պաշտոնին էլ որոշի կին նշանակել, եթե, իհարկե, 2026-ին կարողանա իշխանությունը վերցնել:






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով