24/11/2025

Ինչ տարբերություն կա՝ Ստամբուլի դիպլոմավորված քաղաքապետի ու անդիպլոմ Նիկոլի միջև

Ստամբուլում մեկնարկել է  նախկին քաղաքապետ, այժմ՝ կալանքի տակ գտնվող Էքրեմ Իմամօղլուի դիպլոմի պաշտպանության գործով դատավարություն, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Հրապարակ թերթը գրել է․ Գործի առաջին դատական լսումը տեղի է ունենում Սիլիվրի բանտի դատարանում։ Մեղադրողը պահանջում է 2 տարի 6 ամսից մինչև 8 տարի 9 ամիս ազատազրկում և քաղաքական գործունեության արգելք։

Ինչպես հայտնի է, 2025 թվականի մարտին Ստամբուլի համալսարանը չեղյալ հայտարարեց Իմամօղլուի դիպլոմը՝ մեղադրելով նրան Բարձրագույն կրթության խորհրդի (YÖK) կանոնակարգը խախտելու մեջ, երբ նա 1990 թվականին Հյուսիսային Կիպրոսի մասնավոր համալսարանից (Գիրնեի ամերիկյան համալսարան) տեղափոխվել է Ստամբուլի համալսարան։

Նրա դիպլոմը և նմանատիպ փոխանցում կատարած ևս 28 անձանց դիպլոմները անվավեր ճանաչվեցին՝ համալսարանի և YÖK-ի պահանջներին համապատասխանության և դիզայնի «ակնհայտ սխալների» պատճառով։ Հարևան Թուրքիայում, ճիշտ է` Էրդողանի բռնապետական ռեժիմի պայմաններում և թուրք առաջնորդի անմիջական հրահանգով, նույնիսկ ընդդիմախոսների բարձրագույն կրթության վավերականությունն են վիճարկում՝ իբրև նրանց վրա ազդելու, նրանց վրա բռնաճնշումների հերթական պատրվակ:

Իսկ Հայաստանում բոլորովին այլ պատկեր է: Մեր հանրապետությունը ղեկավարում է մի անձ՝ Նիկոլ Փաշինյան «վերնագրով», որը նույնիսկ բարձրագույն ուսումնական հաստատություն չի ավարտել ու դիպլոմ չունի այդ առոււմով: Բոլորին հայտնի է, որ նա ԵՊՀ-ից հեռացվել է 1995 թվականին, իր բնորոշմամբ, քաղաքական հայացքների, լրագրողական գործունեության պատճառով:

Ավելի ուշ, 2018-ի իշխանազավթումից հետո, որը գործող իշխանախմբակն ու հայության մոլորյալ զանգվածը բնորոշում են իբրև «հեղափոխություն», Մայր բուհի ղեկավարությունը, թող ներվի ասել, «աղերսում» էր, որ Նիկոլը համաձայնի հետին թվով ստանա իր դիպլոմը, բայց Փաշինյանն այդպես էլ դիպլոմը չի ստացել. բնականաբար՝ իր ցանկությամբ: Մարդ, որն անձամբ ու իր կինը հատկապես գործնականում քարոզում են՝ «Կրթվելը նորաձև» է:

Եվ ուրեմն, ի՞նչ տարբերություն անդիպլոմ մնացող ընդդիմադիր Իմամօղլուի և անդիպլոմ նախկին ընդդիմադիր, բայց իրականում՝ հայ ժողովրդին ընդդիմացած Նիկոլ Փաշինյանի միջև: Ըստ երևույթին մեկ հիմնական տարբերություն. Իմամօղլուին ընդդիմությունն է հռչակել հեռակա նախագահ, ղեկավար, առաջնորդ, Նիկոլին՝ ինքն ու իր վկաները…