Գուգարաց թեմի քահանա Տեր Տաճատ Բարսեղյանը ևս անդրադարձել է Հովհանավանքի հոգևոր սպասավոր, տեր Արամ քահանա Ասատրյանի աղմուկ բարձրացրած հարցարույցին:
Նա գրում է. Տեսա, լսեցի, գարշեցի։
Օծյալ քահանաներից ոմն մեկը Հ1-ով հարցազրույց է տալիս, որը լի է աստվածաբանական և դավանաբանական սխալներով։ Ի մասնավորի՝ կեղծ մեջբերումներ է անում Աթանաս հայրապետից, ասելով «պատժի ժամանակը դժոխքում մեկի համար երկար է, մեկի համար՝ կարճ, բայց վերջապես, ասում է, փրկությունը բոլորին է պատկանում»։
Որովհետև մեր Տերն ասում է․ «Այն ժամանակ Նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են․ «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից ՀԱՎԻՏՆԱԿԱՆ (ընդգծումը մերն է) կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար»» (Մատթ․25.41)։ Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին «Ուղղափառ Դաւանութեան» մեջ ասում է․ «Հավատում ենք գործերի հատուցմանը՝ արդարներին՝ կյանք հավիտենական և մեղավորներին՝ տանջանք հավիտենական»։
Եվ որպես եզրափակում՝ առաքելական խոսքերին չհնազանդվելու լկտի պահվածքով, որով առաքյալն արգելում է եղբորը դատել անհավատների առջև (Ա կորնթ․ 6։6), այդ ոչ օրհնյալ բերան ունեցողը դատում է Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին՝ նրան համեմատելով Ստալինի հետ։ Երանի թե ծառայեիր Սրբազան Հոր առաջնորդության ներքո, վայելեիր նրա բարեխնամ առաջնորդությունը և բարության պտուղները։
Այդ քահանային, որը չի ցանկանում կատարել իր առաջնորդի հրահանգները, խորհուրդ կտամ ևս մեկ անգամ կարդալ եբրայեցիներին ուղղված Պողոս առաքալի նամակի 13-րդ գլխի 17-րդ համարը․ «Լսեցեք ձեր առաջնորդներին և հնազանդվեցեք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն․․․»։
Հիշեցնենք, որ Տեր Արամը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ մեղադրանքներ էր հնչեցրել, նաև հայտարարել էր, որ իրեն հրահանգել ու պարտադրել են մասնակցել հանրահավաքների, նաև թեզեր էր տարածել, որոնք չափազանց նման են Փաշինյանի տարածած թեզերին, ինչպես օրինակ, որ եկեղեցին պատկանում է ժողովրդին, և այլն:
Բաց մի թողեք
Վենդետայի դեպքում լրացուցիչ մարդ սպանելը ոչ միայն տրամաբանական չէ, այլև «շահավետ» չէ
Քաղաքական դասը բեթար ա, քանի որ ամեն ինչից զատ նաեւ շառլատան ա․ Արգիշտի Կիվիրյան
Եվս մի հաստատում, որ ՔՊ-ն է կազմակերպել Փարաքարի համայնքապետի դեմ ահաբեկչությունը