28/09/2025

ՔՊ վարչության կազմի ընտրությունները կրկին կեղծվո՞ւմ են

ՔՊ վարչության ընտրությունը նախորդի պես այս անգամ էլ կարծես թե հարթ չի անցել եւ կեղծիք է տեղի ունեցել.

Հրապարակ թերթի տեղեկություններով՝ հաշվարկի վերջին փուլում պարզվել է, որ ընտրական պատվիրակների թվից ավելի մեծ թվով քվեաթերթիկներ են հայտնաբերվել։

Իհարկե, ՔՊ-ն սրան կտա տեխնիկական խոտան անվանումը, ասելով, որ հաշվարկը օնլայն է իրականացվում, սակայն դա իրավիճակը չի փրկում։ Շուրջ երկու ժամ է՝ ՔՊ-ից տվյաներ չեն հաղորդում, պատգամավորներն էլ ընդհատակ են անցել։

ՀԳ․ Լուրը պատրաստ էր, երբ ՔՊ-ից պաշտոնապես հայտնեցին․ «ՔՊ Վարչության, Վարչության նախագահի, Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։ Ներկայումս նախատեսված կարգով, նախնական արդյունքները արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ»։

Սա եւս վկայում է,որ էլեկտրոնային հաշվարկը արժանահավատ չէ ՔՊ-ական մեծամասնության համար։