Հատուկ կազմած օրացույցով բոլոր տոները վերացրած անհայրենիքն արժեզրկեց ամեն բան՝ անկախությունը, պետությունն ու պետականությունը իջեցնելով հեծանիվի ու ուտելիքի մակարդակի։
34 տարին պետության համար պատմության մեջ կես էջ է ընդամենը, բայց սրանք ուզում են մեզ դարձնել անհիշողություն մանկուրտ։
«Ուռռա»-ն դարձնելով կեցցե՝ Նիկոլը պատկերացնում է, թե Երրորդ հանրապետությունը վերածվեց «չորրորդի»։
Երրորդ հանրապետությունը դու չես ստեղծել, որ էլի «էջ շրջես»։ Դա արյամբ է գոյացել, և դա քո համար ոչ պատվերով հոդված է, ոչ էլ ֆեյք ստատուս։ Քո օրակարգի միակ շահառուն թուրքն է, որին դու մեծ ախպեր ես համարում։
Հ․գ․ Ամոթ էլ չունես։ Ամոթից չէ, որ չես գնում Եռաբլուր, դու ուղղակի փակել ես նաև Եռաբլուրի էջը։
Արմեն Հովասափյան






Բաց մի թողեք
Այս հինգ ամիսների ընթացքում ավելի ուժեղ եմ դարձել․ Լիդյա Մանթաշյան
Ով է ՔՊ իշխանությանը համակրող եւ 2026-ին նրան քվե տալ պատրաստվող ՀՀ քաղաքացին
Գևորգ Սրբազանը ստում է, նա ևս կողմ է եղել Տեր Արամի կարգալույծ լինելուն․ Արա Զոհրաբյան