28/09/2025

Որևէ իշխանություն չի կարող ձևախեղել արժեքները հանուն սեփական իշխանության․ Արմեն Թաթոյան

Պետք է խոսքով ու գործով արժանի լինել Հայերենիքին ու պետականությանը, մեր ամեն օրվա համար կյանք զոհած հերոսների հիշատակին, ապրել ու արարել այս բացարձակ արժեքների գիտակցումով:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր պետությունը ստեղծվեց միլիոնավոր մարդկանց հավատով ու նվիրական երազանքներով, և որևէ իշխանություն չի կարող ձևախեղել այս արժեքները հանուն սեփական իշխանության կամ ստորաբերել դրանք իր իսկ սխալները կոծկելուն:

Շնորհավորում եմ բոլորիս մեր նվիրական Հայաստանի Անկախության տոնի առիթով։

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ