Սեպտեմբերի 18-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացել է օտարերկրացի տղամարդ, որը գլխի մասում հրազենային վնասվածք էր ստացել այս տարվա ապրիլի 14-ին Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց հնչած կրակոցների հետևանքով:
Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և առաջին իսկ օրվանից գտնվում էր կոմայի մեջ։
Տղամարդը դեպքի պահին իր «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ է եղել և ըստ ձեռք բերված ապացույցների, մասնակցություն չի ունեցել կրակոցներին, սակայն հրազենային վնասվածք է ստացել:


Բաց մի թողեք
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 ավտոբուսի, վարորդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ Լուսանկար
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ
Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության. Լուսանկար