Ռուսական սահմանապահ «Ռասուլ Գամզատով» նավը ժամանել է Բաքվի նավահանգիստ, հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։
Այցի ընթացքում նախատեսվում է, որ ադրբեջանական և ռուսական պատվիրակությունները կփոխանակեն մտքեր երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջև իրականացվող գործողությունների վերաբերյալ, կքննարկեն Կասպից ծովում առկա օպերատիվ իրավիճակը և այլն։
Նախատեսվում է նաև ընկերական ֆուտբոլային խաղ Ադրբեջանի սահմանապահ ծառայության և Ռուսաստանի առափնյա պահպանության ներկայացուցիչների միջև, նաև սահմանապահ պարեկային նավերի փոխադարձ այց։
Բաց մի թողեք
Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է. Էրդողան
Թուրքիային ի՞նչ «մանրադրամով է պատասխանելու» Ռուսաստանը
Ալիևը նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից դարձյալ հնչեցրել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը