90-ականների սկզբի պատերազմում այն ոգին ու հայրենասիրությունը, որ կար, երանի թե այսօր դրա տասը տոկոսը լիներ։ Եվ դա հուռա հայրենասիրություն չէր, անչափ նվիրված հայրենիքին ու պատրաստակամ ամեն բան անել՝ հաղթելու, անկախ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար։
Ինչպես Մոնթեն էր ասում․ Կարևորը հաղթենք, հետո ամեն բան կըլլա ․․․
Այնպես որ, այն ժամանակ էլ չկար Ստալինի, Բրեժնևի ներմուծած հայրենասիրությունը, համենայն դեպս, ազգիս սերուցքի մոտ, որ հաստատ և նրանց շրջանում, որոնց հետ հաղորդակցվել ենք, իսկ այդ ժամանակ, հատկապես Աշտարակի շրջանում և Երևանի Արաբկիր – Քանաքեռ Զեյթուն թաղամասերում՝ մեծամասնության։
Մեր ընտանիքում երբեք չի եղել պաշտանմունք սովետական որևէ բանի հանդեպ, ընդհակառակը, ընտրությունները, որ խորհրդային տարիներին պարտադիր էին բոլորի համար, ծնողներս չէին մասնակցում, ինչի համար, հայրիկիս բերման էին ենթարկում միլիցիա։ /Ի դեպ, Անկախության հանրաքվեից սկսած միշտ ենք մասնակցել/։ Փոխարենը՝ տանը մի երկու սովետական մեդալ կար, վրան լենինի գլուխը ու հատկապես այդ օրերին հայրս դրանք կախում էր եղբորս ու իմ շալվարների սեռական օրգանների հատվածներում ու մեր հյուրասենյակը մեծ էր շատ՝ մարշ էինք խաղում ․․․
Չգիտեմ՝ որտեղից է ներմուծվել մերօրյա բառապաշարում Ստալինի ու Բրեժնևի հայրենասիրություն տերմինը, որ Փաշինյանը վերջին օրերին անընդմեջ օգտագործում է, արդյոք այդ թեմայով հարցում է անցկացվել, բայց կարծում եմ, չի կարելի խաղալ մարդկանց արժանապատվության հետ ու նսեմացնել հայրենասիրությունը, արդեն շրիշակից ցածր մակարդակ է ․․․
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը






Բաց մի թողեք
Ով է ՔՊ իշխանությանը համակրող եւ 2026-ին նրան քվե տալ պատրաստվող ՀՀ քաղաքացին
Գևորգ Սրբազանը ստում է, նա ևս կողմ է եղել Տեր Արամի կարգալույծ լինելուն․ Արա Զոհրաբյան
Արշակ Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանի մասին, նրան համարել գործակալ