Սեպտեմբերի 22-ին հրապարակվեցին ՔՊ 7-րդ համաժողովում կուսակցության վարչության, նախագահի եւ վերահսկող հանձնաժողովի ընտրության արդյունքները։
Վարչության 20 տեղի համար առաջադրվել էր 41 թեկնածու, այդ թվում՝ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր, 2019-ին Իջեւանի համայնքապետի պաշտոնակատար, 2021-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը:
Նա մինչեւ համաժողովը ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախագահն էր։
Քվեարկության արդյունքում վարչության անդամի թեկնածու Հայկ Ղալումյանը ստացել է 299 քվե, իսկ ընտրվելու նվազագույն շեմը 405 քվեն էր։ Նա չի առաջադրվել կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածու։
Փաստորեն, Տավուշի մարզպետը չընտրվեց ՔՊ վարչության անդամ եւ զրկվեց վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Ի դեպ, Հ․ Ղալումյանի` Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության մեջ երկար ժամանակ նշված չէր, որ նա ՔՊ անդամ է: Շատ ավելի ուշ են ավելացրել կուսակցական պատկանելության մասին տեղեկությունը: Ղալումյանին հարցրել էինք, թե որ թվականից է ՔՊ անդամ։ Այդ պարզ հարցին չի պատասխանել, խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ՔՊ կուսակցություն։
Բաց մի թողեք
Սննդի անվտանգության տեսչությունն ինչու է թաքցնում դաբաղի համաճարակը
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է