Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ ուղեկցությամբ մեկնել է Նյու-Յորք: Այդ մասին հայտնում է նրա պաշտոնական կայքը, ըստ որի Իլհամ Ալիևը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:
Այդ նստաշրջանը բավական թեժ է լինելու՝ կապված Պաղեստինի պետության ճանաչման հարցի շուրջ Թուրքիայի, արաբական երկրների և եվրոպական մի շարք պետությունների և Միացյալ Նահանգների ու Իսրայելի որդեգրած դիրքորոշումների արմատական տարբերության հետ:
Ադրբեջանը Պաղեստինը ճանաչում է, Ռամալայում ունի դիվանագիտական ներկայացուցչություն: Մյուս կողմից ավելի քան երեք տասնամյակ է, ինչ Բաքուն ռազմավարական գործընկերություն է հաստատել Իսրայելի հետ:
Ալիեւը Դոհայում Գազայի և Պաղեստինի հարցոց գումարված արաբա-իսլամական գագաթաժողովին չի մասնակցել, Ադրբեջանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Բայրամովը:
Անցած երկու շաբաթներին սկզբունքորեն ի՞նչ է փոխվել, որ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու առիթով մեկնել է Նյու-Յորք, որտեղ նախօրեին դիմավորել են Թուրքիայի նախագահ Էրդողանին և նրա տիկնոջը: Ադրբեջանի նախագահի կայքը որևէ ծանուցում չի արել՝ Ալիևի ելույթ ՄԱԿ-ում նախատեսվա՞ծ է կամ ի՞նչ հանդիպումներ է նա ունենալու Նյու-Յորքում:
Խսիտ ուշագրավ է, որ Ալիևի Նյու-Յորք մեկնելու օրը Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին: Այդ մասին տեղեկատվությունը նույնպես սուղ է, Բաքուն նույնիսկ բանակցությունների թեման չի հրապարակայնացրել:
Հավելյալ տեղեկություն չի տարածել նաև իրանական կողմը: Irnan միայն հավելել է, որ Մուստաֆաևին ընդունել է նաև Իրանի Ազգային անվտանգության բարրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ինչից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի փոխվարչապետը Թեհրան է գործուղվել քաղաքական առաքելությամբ: Իրանի նախագահը նույնպես կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:
Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիայի և Իրանի նախագահները դատապարտելու են Իսրայելի «ցեղասպան» քաղաքականությունը, հրեական պետությանը մեղադրելու են Պաղեստինի տարածքների «օկուպացիայի և անեքսիայի» մեջ:
Ալիևը Նյու-Յորք է մեկնել, որպեսզի միանա՞ այդ դատապարտումներին, թե՞ փորձելու է «հաշտեցնել» Էրդողանին և Նաթանյահուին: Եթե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ալիևի համար ելույթ նախատեսված է, ապա նա կհայտարարի՞, որ Հայաստանի հետ խաղաղություն է հաստատված:
Բաց մի թողեք
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի նկատմամբ քրգործ է հարուցվել․ նա Երևանում է. Լուսանկար
Մենք հաղթեցինք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում. Ալիևը ծաղրում է Հայաստանը
Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել է քարոզչական նպատակներով