Սեպտեմբերի 22-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է մոտ 150 քմ խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 19:55-ին: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 500 քմ խոտածածկույթ և բենզալցակայանի պահեստ:
Այս պահի դրությամբ պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել:
Բաց մի թողեք
«MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ
Առեղծվածային դեպք, գերեզմանների մոտով անցնող գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ