Սեպտեմբերի 22-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է մոտ 150 քմ խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 19:55-ին: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 500 քմ խոտածածկույթ և բենզալցակայանի պահեստ:
Այս պահի դրությամբ պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել:

Բաց մի թողեք
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին
Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի
Ռուսաստանը փակո՞ւմ է դռները միգրանտների առաջ․ 200 հազար օտարերկրացու մուտքն արգելվել է