27/09/2025

Ռուսաստանի ԱԴԾ նավը ժամանել է Բաքվի նավահանգիստ. մանրամասներ

Ռուսական սահմանապահ «Ռասուլ Գամզատով» նավը ժամանել է Բաքվի նավահանգիստ, հայտնել է Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է, որ ադրբեջանական և ռուսական պատվիրակությունները կփոխանակեն մտքեր երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջև իրականացվող գործողությունների վերաբերյալ, կքննարկեն Կասպից ծովում առկա օպերատիվ իրավիճակը և այլն։

Նախատեսվում է նաև ընկերական ֆուտբոլային խաղ Ադրբեջանի սահմանապահ ծառայության և Ռուսաստանի առափնյա պահպանության ներկայացուցիչների միջև, նաև սահմանապահ պարեկային նավերի փոխադարձ այց։