ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մատենադարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին երեք նախագահներին բանավեճի հրավերին։
Տեր–Պետրոսյանը կրկնել է, որ Փաշինյանը չի հրապարակում Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որոնք կան իր ձեռքի տակ։ Նա ընդգծել է՝ «թող հրապարակի, վեճը վերջացած կլինի, որովհետև ամեն ինչ ասված է այնտեղ»։
Դիտարկմանը, որ հրապարակելուց հետո Փաշինյանը կարող է իրեն մեղադրել, նա կարճ արձագանքել է. «թող մեղադրի»։

Բաց մի թողեք
Արամ Վարդևանյանը քննադատել է իշխանության ներկայացուցիչների գնահատականները Սրբազանի վերաբերյալ
Խաղաղությունը միայն ապագայի մասին համաձայնություն չէ
Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը