Սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ անչափահասին առևանգել են և ծեծի ենթարկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 44-ամյա Մերի Մ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 22-ի ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում իր որդուն՝ 14-ամյա Վ․ Մ․-ին, ոմն Կառլենը և Գևորգը իր կամքին հակառակ, ուժ գործադրելով Մահարի փողոցում գտնվող քարի արտադրամասից առևանգել և տարել են «Ազատի» ջրամբարի հարակից տարածք և ստիպել են նրան, որ խոստովանի Մահարու փողոցում վերջերս կատարված գողությունում իր մասնակցությունը։
Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կառլենը հանդիսանում է Երևանի բնակիչ 29-ամյա Կառլեն Հ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու, Գևորգի ամբողջական տվյալները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Բաց մի թողեք
Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից բռնագանձվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 608 միլիոն դրամ. Լուսանկար
Մերձավանում տեղի ունեցած uպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ․ նոր մանրամասներ. Լուսանկարներ
13 անշարժ գույք, դրամական միջոցներ. Այնթափի նախկին համայնքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել. Լուսանկար