ՔՊ-ի վերնախավում դեռևս թեժ քննարկվում է ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները, որոնք ունեին շատ անակնկալներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ նույն աղբյուրների՝ շատ ՔՊ-ականներ ովքեր կարծել են, թե արդեն լիդերներ են, իրենց խոսքը կուսակցության ներսում լսելի է, հայտնվել են տհաճ իրավիճակում կամ, կարելի է ասել, լուսանցքում:
Նախ՝ թեժ քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ձայների հարցը, որը Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդն է կուսակցությունում: Նախկին ՀՀԿ-ականը «Քաղաքացիական պայմանագրում» թիվ 2 լիդերն է, մինչդեռ նրան ժամանակին լուրջ չեն վերաբերվել թիմում:
Կարճ ասած՝ Փաշինյանից հետո կուսակցությունում Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են ամենաշատ ձայները հավաքել: Երևույթ, որը սառը ցնցուղ է եղել բոլոր նրանց համար, ովքեր իրենց թիմի լիդեր էին համարում։
Հաջորդը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի վարչության անդամ դառնալու հարցն է, որը տևական ժամանակ է քննարկվում է վարչությունում:
Խաչատրյանի ընտրությունն անակնկալ է եղել ՔՊ-ականների համար, քանի որ սյունեցի պատգամավորը համարվում է Անդրանիկ Քոչարյանի «աչքն ու ականջը» ՔՊ-ում, եւ կուսակցականները զարմացած են՝ ինչպես կարելի էր նրան վստահել:
Բայց եղածը եղած է, նոր վարչությունը 2 անգամ արված եռօրյա հաշվարկով վերջապես ձևավորվեց»։
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիակն տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի