28/09/2025

Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները կարող են համարվել կայացած. ԿԸՀ նախագահ

Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները կարող են համարվել կայացած, քանի որ արդեն մասնակցել են ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների ավելի քան մեկ երրորդը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելա Կարամանը։

Մոլդովայի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է ընտրվի Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի 101 պատգամավոր:

Ընտրապայքարին մասնակցում է 22 թեկնածու՝ նախապես գրանցված 23-ից, առաջադրվել է 18 կուսակցություն և 4 անկախ թեկնածու։