Սա իրոք ինֆանտիլ ու մանկամիտ հասարակություն ա, որի քաղաքական դասը իրենից բեթար ա, քանի որ ամեն ինչից զատ նաեւ շառլատան ա։
Նայեք, բաժանված երկու հատվածի իրար են փռթում, մի մասը գոռալով Արցախը մերն ա, մյուս մասը թե մերը չի, մի մասը գոռում ա Արարատը մերն ա, մյուս մասը գոռում ա Արարատը մերը չի։
Ու ողջ խնդիրը նրանում է, որ որ տեսակետն էլ հաղթի, մեկա այն ոչ մի հետեւանք չի ունենալու ոչ Արցախի, ոչ էլ Արարատի առումով։ Բացարձակ ոչ մի հետեւանք։
Հետեւանք կարա ունենալ, եթե դու կարողանաս կառուցել լրիվ այլ որակի պետություն, կառուցել հզոր տնտեսություն ու հզոր բանակ։
Իսկ այ այս ուղղությամբ երկու կողմն էլ ասելիք չունեն, որովհետեւ այլ որակի պետություն կառուցելու ոչ ցանկություն ունեն, որ ձգտում, ոչ էլ խելք։
Ընդ որում, այս ինֆանտիլ հասարակությունից անգամ ոչ մեկը չի էլ հավատա, որ «Արցախը մերն է, Արարատը մերն է» գոռացողները իշխանության գալուց հետո Արարատ կամ Արցախ են վերադարձնելու, ընդամենը իրենք են քերելու բյուջեն այդ անունը շուրթերին։ Ոնց որ հին եւ բարի ժամանակներում…
Արգիշտի Կիվիրյանի Ֆեյսբուքյան էջից
Բաց մի թողեք
Եվս մի հաստատում, որ ՔՊ-ն է կազմակերպել Փարաքարի համայնքապետի դեմ ահաբեկչությունը
Բյուջեի նախագծում բանակին և գիտությանը ուղղվող ծախսերը պետք մշտապես ավելացվեն և ոչ թե կրճատվեն
Մեր աչքի առաջ փակվում է Եռաբլուրի էջը, որի ծավալների մեծացման մեջ Նիկոլն ունի անուրանալի ներդրում