14/10/2025

Թրամփը կրկին իր հիացմունքն է հայտնել Թուրքիայի առաջնորդի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին իր հիացմունքն է հայտնել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։

«Նախագահ Էրդողանը բացառիկ մարդ է։ Շատ ուժեղ մարդ։ ՀԱՄԱՍ-ը նրան մեծ հարգանքով է վերաբերվում», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է Թուրքիայի առաջնորդի նշանակալի դերը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրելու գործում՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համար։

ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Էրդողանը «շատ մեծ» դեր է խաղացել այդ հարցում: