Հոկտեմբերի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 11:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում՝ կամարի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ռիտա Ք.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է քաղաքացիների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, քաղաքացիներն ահազանգել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավտոբուսը տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, այն սպասարկում է Սպիտակ-Վանաձոր երթուղին:
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար
Արտակարգ միջադեպ Արմավիրի պոնչիկանոցում․ Լուսանկար