08/11/2025

Թվերն ավելի բարձր են, իմա՝ սուտ ես խոսում․ Պուտինը հակադարձել է Փաշինյանին

Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ թվերի շուրջ վեճ ծագեց։

ՀՀ վարչապետը 2025 թվականի համար նշեց 4 միլիարդ դոլարի, իսկ անցյալ տարվա համար՝ 9 միլիարդ դոլարի թիվ, սակայն Ռուսաստանի նախագահը վստահորեն պնդեց, որ թվերն ավելի բարձր են. «Ավելի շատ։ Անցյալ տարի ավելին էր։ Եվ այս տարի ավելին կլինի… Ակնհայտ է։ Պարզապես ակնհայտ է։ Բայց կարևոր չէ»։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրն աճել է գրեթե 1.6 անգամ՝ հասնելով ավելի քան 12 միլիարդ դոլարի։

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր թվերից էին խոսում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փաստեր է հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»,- գրել է Պապոյանը։

560504557_1494325385683262_8035656751429820570_n (1).jpg (39 KB)