Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Opel Astra» մակնիշի և 29-ամյա Հակոբ Մ.-ի վարած «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 2 վիրավոր են եղել, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, «Կանաչ» սուպերմարկետի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ըստ քաղաքացիների՝ այնուհետև բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բաց մի թողեք
Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննվում է Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդությունը. Լուսանկարներ
Գեներալ Մանվել Գրիգորյանի կինն ու աղջիկը մասնակցում են Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին
«3+3»-ը ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը». Ադրբեջանի փոխվարչապետ. Լուսանկար