Մինչ «Մեր ձևով» շարժումը ծրագրում էր Սամվել Կարապետյանի կալանքի քննության դատական նիստից առաջ հանրահավաք և բողոքի ակցիա կազմակերպել, իշխանությունների պատժիչ գործիքը դառած Հակակոռուպցիոն դատարանը շուտափույթ նիստ նշանակեց, որ ակցիան խափանի:
Բանն այն է, որ Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին և նիստը, ըստ կարգի, օրեր անց պետք է կայանար:
Սակայն քանի որ «Մեր ձևով» շարժման շաբաթ օրվա հավաքին հայտարարվեց, որ պատրաստվում են ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ակցիա անել, մի օրվա մեջ իշխանությունը նիստ նշանակեց: Ավելին` այսօր տեղեկացանք, որ Սամվել Կարապետյանին մի նոր մեղադրանք են առաջադրել` փողերի լվացման հոդվածով, որն, ըստ պաշտպանների, նախորդ մեղադրանքից ավելի անհեթեթ է ու անհիմն:
Իսկ նախորդ մեղադրանքը` նույն հոդվածով, հիշեցնենք, որ դատարանն անհիմն էր համարել և կալանքը տվել էր «մեր ձևով» արտահայտության համար` իբրև թե այն բռնի իշխանափոխության կոչ է:
Կալանքի քննության նիստը կկայանա վաղը, ժամը 18:00-իմ, Հակակոռուպցիոն դատարանում:
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը
2025 թ. հոկտեմբերի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացվեցինք, որ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վ. Դոլմազյանին:
Հիշեցնենք, որ քննիչի կողմից այն ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար:
Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող Դատավոր:
Առավել ուշագրավ է այն, որ Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով:
Ի դեպ, հրատապության հարցը սույն դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին:
Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են:
Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննախադեպ:
Բաց մի թողեք
Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. Լուսանկարներ
Հոկտեմբերի 14-ի աստղագուշակ․ Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կընթանան
Ինչերի են մարդիկ պատրաստ հանուն վրեժի․ Լուսանկարներ