15/10/2025

Սամվել Կարապետյանի դատական նիստը արագացրել են, որ ակցիան դատարանի մոտ չկայանա․ Լուսանկար

Մինչ «Մեր ձևով» շարժումը ծրագրում էր Սամվել Կարապետյանի կալանքի քննության դատական նիստից առաջ հանրահավաք և բողոքի ակցիա կազմակերպել, իշխանությունների պատժիչ գործիքը դառած Հակակոռուպցիոն դատարանը շուտափույթ նիստ նշանակեց, որ ակցիան խափանի:

Բանն այն է, որ Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին և նիստը, ըստ կարգի, օրեր անց պետք է կայանար:

Սակայն քանի որ «Մեր ձևով» շարժման շաբաթ օրվա հավաքին հայտարարվեց, որ պատրաստվում են ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ակցիա անել, մի օրվա մեջ իշխանությունը նիստ նշանակեց: Ավելին` այսօր տեղեկացանք, որ Սամվել Կարապետյանին մի նոր մեղադրանք են առաջադրել` փողերի լվացման հոդվածով, որն, ըստ պաշտպանների, նախորդ մեղադրանքից ավելի անհեթեթ է ու անհիմն:

Իսկ նախորդ մեղադրանքը` նույն հոդվածով, հիշեցնենք, որ դատարանն անհիմն էր համարել և կալանքը տվել էր «մեր ձևով» արտահայտության համար` իբրև թե այն բռնի իշխանափոխության կոչ է:

Կալանքի քննության նիստը կկայանա վաղը, ժամը 18:00-իմ, Հակակոռուպցիոն դատարանում:

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

2025 թ. հոկտեմբերի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացվեցինք, որ  ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վ. Դոլմազյանին:

Հիշեցնենք, որ քննիչի կողմից այն ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար:

Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող Դատավոր:

Առավել ուշագրավ է այն, որ Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով:

Ի դեպ, հրատապության հարցը սույն դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին:

Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են:

Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննախադեպ:

Կարապետյանի նիստը արագացրել են, որ ակցիան չկայանա