Պարզվում է, Արագածոտնի թեմի հոգեւորականներին բերման ենթարկելու հիմքում եւս Դանիել Իոաննիսյանի կազմակերպության դիմումն է։ Ինչպես ժամանակին դիմել էր, որ Միքայել սրբազանի նկատմամբ գործ հարուցեն՝ իր հարցազրույցում ասաց մտքերի համար, հիմա էլ դիմել է, որ Հ1-ի եթերում հերթական աբիժնիկ քահանայի ասածների հիման վրա վարույթ հարուցեն։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հաղորդագրություն է տարածել․
«Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:
Քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում: Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք: Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»:
Բաց մի թողեք
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
Հայտնի են հոգևորականների անունները, որոնք տարվել են քննչական բաժիններ
Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննվում է Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդությունը. Լուսանկարներ