15/10/2025

Ձերբակալվել են «Դերժավայի Արկադի»-ի տղան և ևս 9 հոգի. մանրամասներ

Հոկտեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում:

Վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադի»-ի տան մոտ:

Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադի»-ի տղան է:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ 7 անձ խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է և ներկայացել Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ: