ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ դրական է վերաբերվում այն քաղաքական ուժերի մասնակցությանը ընտրություններին, որոնք իրականում պայքարում են գործող իշխանության դեմ և որևէ կապ չունեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Նա այս մասին խոսել է լրագրողների հետ զրույցում։
Քոչարյանի խոսքով՝ կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը միմյանց չխանգարեն, քանի որ գլխավոր նպատակը գործող իշխանության չվերընտրվելն է։ «Պետք է գտնվեն համագործակցության ճիշտ ձևեր, որպեսզի պայքարը լինի արդյունավետ և միավորված»,– ընդգծել է պատգամավորը։
Նա նաև անդրադարձել է այն քաղաքական ուժերին, որոնք քննադատում են իրենց։ Քոչարյանի կարծիքով՝ որոշ ուժեր փորձում են սեփական դիրքերը ամրապնդել՝ ընդդիմադիր մյուսների նկատմամբ քննադատական դիրք ընդունելով, սակայն հաճախ անցնում են թույլատրելի սահմանները։
Խոսելով հնարավոր դաշինքների ձևավորման մասին՝ պատգամավորը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմի մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել։ Իսկ Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու հարցին նա պատասխանել է. «Ոչ, դրա իմաստը չկա»:
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը