«Մինչ կառավարության որոշ անդամների համար գերթանկարժեք ծառայողական մեքենաներ են գնում, Փաշինյանն ու իր ընտանիքն էլ շրջում են շարասյունով, պառլամենտական կառավարման համակարգ ունեցող պետությունում օրենսդիրները վիճակահանությամբ են ծառայողական ավտոմեքենաներից օգտվում:
«Հրապարակ» թերթը գրում է. Ամիսներ առաջ, երբ Փաշինյանը ցուցադրաբար վերցրեց գերատեսչություններին ծառայող մեքենաների ցուցակը եւ գրիչով սկսեց ջնջել` կրճատել դրանք, իբր խնայողության նկատառումներից ելնելով, շատերը հումոր էին անում` քո եւ կնոջդ մեքենաները կրճատի:
Ավելի լուրջ վերլուծողներն ասում էին, որ այդ որոշման արդյունքում աշխատանքը կազմակերպելու խնդիրներ կառաջանան: Կրճատվեց նաեւ Ազգային ժողովի ծառայողական մեքենաների թիվը, եւ դրա արդյունքում ԱԺ մշտական հանձնաժողովներին ծառայող մեքենաները նվազեցին: Հիմա երկու հանձնաժողովի մեկ ծառայողական մեքենա է սպասարկում, մինչ այդ յուրաքանչյուրին 1 մեքենա էր հասնում։ Եվ որպեսզի հանձնաժողովները «ռազբորկաներ» չանեն, որոշել են, որ հերթով են օգտվելու ծառայողական մեքենայից:
Այսինքն, նույն մեքենան մի ամիս մի հանձնաժողովի նախագահին է տանում տուն, բերում աշխատանքի, մյուս ամիս` մյուս հանձնաժողովի նախագահին: ԱԺ առողջապահության հանձնաժողովի նորընտիր ղեկավար Հռիփսիմե Հունանյանը մեզ վստահեցրեց, որ դա մեծ խնդիր չէ` նախապես միմյանց հետ ճշտում են աշխատանքային գրաֆիկը եւ ըստ այդմ` օգտվում մեքենայից։
Իսկ եթե նույն օրը, նույն ժամին երկու հանձնաժողովներին պետք է մեքենան։ «Ես իմ անձնական մեքենայով եմ շրջում»: Իսկ եթե նույն միջոցառմանը հանձնաժողովի 2 նախագահ է հրավիրված, չինգաչո՞ւկ եք անում։ «Ոչ, երկուսս էլ նույն մեքենայով ենք գնում»։ Պարզեցինք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովը ծառայողական մեքենան «կիսում» է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հետ»։
Բաց մի թողեք
Անպատկառություն
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը
Փաշինյանը Հայաստանը վերածում է «մեծ Բաթումիի՞»