Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Դատավորն, այսպիսով, մասնակի է բավարարել քննիչի միջորդրությունը, ով պահանջել էր ժամկետը երկարաձգել 2 ամսով։
«Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե երկրորդ, թե երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։
Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է մեկ տրամաբանությամբ, որ կամ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կամ ընդհանրապես ավարտեք»,- ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա մանրամասնեց. «Տնտեսական բնույթի արարքները, որոնք ի սկզբանե ասել են՝ աբսուրդ է, արվում է մեկ նպատակով՝ 14- 15 հատոր գործ սարքեն, դատարանն այդ մասով համաձայվեց, բայց թե ինչպես է ստացվում կոչով 30 օր կալանքը շարունակվիմ բացատրությունը չունենք»։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց