Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ որևէ կապ չունի և չի համագործակցում գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժման հետ։
Վերջին հավաքի ընթացքում Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, Աջեմօղլուն կմասնակցի շարժմանը՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի մշակման գործընթացում հանդես գալով որպես խորհրդական և փորձագետ։ Այնուհետև լրատվամիջոցներում սա ներկայացվել էր, թե տնտեսագետը համագործակցում է ընդդիմադիր այդ ուժի հետ։
Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» թերթին տված հարցազրույցում, սակայն, Աջեմօղլուն ընդգծել է. «Ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում ես որևէ կուսակցության հետ չեմ համագործակցում։ Ես ուղարկել եմ միայն հաղորդագրություն նրանց կոնֆերանսի առթիվ, սակայն այդ կուսակցության հետ որևէ կապ չունեմ»:


Բաց մի թողեք
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են