Ազգային ժողովում մեկնարկել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը:
Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ու Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը ընթանում են այժմ, իսկ ժամը 14:00-ին, նիստեր կգումարեն Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության եւ Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովները:
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը:
Լիագումար նստաշրջանը եւ հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում նախատեսված է Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ու Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկու ճեպազրույցը:







Բաց մի թողեք
Այո, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել քվորում
Շահին Մուստաֆաևի հետ պարբերաբար աշխատանքային շփումներ կան․ Գրիգորյան
Ինչ էր բանակցվել ԼՂ հարցով. Փաշինյանը ուշագրավ մանրամասներ էր հայտնել․ Ինչ պետք է բանակին, կապահովենք